• Tue. May 14th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ռուսաստանը դադարեցրել է նավերի տեղաշարժը Սև ծովի «հացահատիկային միջանցքով»

ByEditor

Oct 31, 2022

Ռուսաստանը դադարեցրել է նավերի տեղաշարժը Սև ծովի «հացահատիկային միջանցքով»: Այս մասին հայտնում է Медуза-ն:

«Մինչև Ուկրաինայի կողմից հոկտեմբերի 29-ին Սևաստոպոլում ռազմանավերի և քաղաքացիական նավերի դեմ իրականացված ահաբեկչական գործողության շուրջ իրավիճակի պարզաբանումը, Սևծովյան նախաձեռնության կողմից սահմանված անվտանգության միջանցքով երթևեկությունը դադարեցված է։

Ընդգծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես այդ համաձայնագրերի հիմնական մասնակից, ոչ թե դուրս է գալիս դրանցից, այլ կասեցնում է դրանք»,- նշվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանը հոկտեմբերի 29-ին հայտարարեց, որ դուրս է գալիս Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքից՝ ի պատասխան Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *